Իսպանիայի իշխանությունները կալանքի տակ են վերցրել ռուս միլիարդատեր Ալեքսանդր Միխեեւին պատկանող «Լեդի Անաստասիա» զբոսանավը, որը Եվրամիության պատժամիջոցների տակ է գտնվում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությունում աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ զբոսանավը չի կարող լքել Մայորկայի «Պորտ Ադրիանո» նավահանգիստը, որտեղ այժմ կանգնած է։

Իսպանիայի իշխանությունները «նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող» հարուստ ռուսաստանցիներին պատկանող ակտիվները սառեցնելու Եվրամիության որոշումն են կատարում: