Կանադան պատժամիջոցներ է սահմանում 15 ռուս պաշտոնյայի նկատմամբ: Նոր պատժամիջոցների մասին հայտարարվել էր Կանադայի խորհրդարանի առջեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպասվող վիրտուալ ելույթից առաջ:

«Նախագահ Պուտինն ընտրություն կատարեց շարունակել իր անօրինական եւ չարդարացված ներխուժումը, եւ նա կարող է նաեւ որոշել վերջ տալ դրան՝ անհապաղ դադարեցնելով անիմաստ բռնությունը եւ դուրս բերելով իր զորքերը»,- հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին:- Կանադան առանց վարանելու հետագա քայլեր կձեռնարկի, եթե Ռուսաստանի ղեկավարությունը չփոխի կուրսը»: