ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները մարտի 24-ին կհանդիպեն Բրյուսելում՝ Ուկրաինան քննարկելու համար, Twitter-ում գրել է դաշինքի ղեկավարը։

«Մարտի 24-ին ես արտահերթ գագաթաժողով եմ հրավիրել ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։- Մենք կքննարկենք Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, մեր ուժեղ աջակցությունն Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ի զսպման ու պաշտպանության հետագա ամրապնդումը: Այս կրիտիկական պահին Հյուսիսային Ամերիկան եւ Եվրոպան պետք է միասին կանգնած լինեն»: