ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կայցելի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթաժողովին մասնակցելու համար, Twitter-ում հայտարարել է ԱՄՆ առաքելությունը ՆԱՏՕ-ում։
ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը մարտի 24-ին Բրյուսելում արտահերթ գագաթաժողով է հրավիրել՝ Ուկրաինայի պատերազմի հետ կապված:
Սթոլթենբերգը Twitter-ում հայտնել է, որ առաջնորդները «կքննարկեն Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, մեր ուժեղ աջակցությունն Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ի զսպման ու պաշտպանության հետագա ամրապնդումը»:





























