Ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ բանակցությունները վաղը՝ մարտի 16-ին կշարունակվեն։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Վաղը կշարունակենք։ Շատ բարդ եւ մածուցիկ բանակցային գործընթաց է։ Սկզբունքային հակասություններ կան։ Բայց փոխզիջման տեղ, անշուշտ, կա: Ընդմիջմանը ենթախմբերում աշխատանքը կշարունակվի…»,- նշել է նա։





























