Իրանցի փախստական Օմիդ Իլզադին անժամկետ հացադուլ է սկսել Թբիլիսիում` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության (UNCR) դիմաց:

Օմիդը խնդրում է իրեն փախստականի կարգավիճակ տրամադրել, հակառակ դեպքում նրան սպառնում է վերադարձ Իրան: Օմիդի խոսքով` իր երկրում նրան հետապնդում են քաղաքական եւ կրոնական հայացքների համար:

Նա Իրանից Վրաստան է ժամանել մարտի 8-ին, եւ ապրել Մարտկոպիում` փախստականների կացարանում: Մայիսի 31-ին նա լքել է կացարանը եւ բնակություն հաստատել բաց երկրնքի տակ` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության  առջեւ:

Օմիդի խոսքով` Վրաստանում գտնվելու նրա օրինական թույլտվության ժամկետը լրացել է հուլիսի 10-ին: