Takara Tomy խաղալիքների ճապոնական արտադրողը եւ Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) համատեղ փոքրիկ ռոբոտ են մշակել՝ Լուսնի մակերեսի հետազոտման համար, հայտնում է NHK-ն։
Ռոբոտի ստեղծման համար պահանջվել է վեց տարի։ Սարքի տրամագիծը՝ 8 սմ, քաշը՝ 250 գ։
Այն գնդաձեւ է, սակայն Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո բացվում է եւ տեղաշարժվում երկու անիվների օգնությամբ:
Ռոբոտը կկարողանա լուսանկարել արբանյակը եւ պատկերներն օրական մի քանի անգամ Երկիր փոխանցել։
2023 թվականին նախատեսվում է այդ ռոբոտներով երկու հրթիռ արձակել Լուսին։
Այժմ JAXA-ն նաեւ համագործակցում է ճապոնական Toyota Motor խոշորագույն ավտոարտադրողի հետ՝ լուսնագնաց կառուցելու համար, որն աշխատում է ջրածնա-թթվածնային վառելիքով մարտկոցով:





























