Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ալմաթիի շրջանը բաժանվելու է երկու շրջանի՝ Ժետիսուսի եւ Ալմաթիի։

Դրանց վարչական կենտրոնները կգտնվեն Թալդըկորգանում եւ Կապշագայում։

Նախագահը նաեւ որոշել է Կարագանդայի մարզից հատկացնել Ուլիտաու շրջանը, իսկ Սեմիպալատինսկի մարզից՝  Աբայի շրջանը։

«Սեմիպալատինսկի մարզում կստեղծվի Աբայի շրջանը, Սեմեյ քաղաքը կդառնա նոր շրջանի կենտրոնը»,- ասել է նա։ 

«Ժեզկազգանը կրկին տարածաշրջանային կենտրոն է դառնալու։ Այս տարածաշրջանում անկախ տարածաշրջանի ստեղծումը կարեւոր որոշում է ոչ միայն տնտեսական, այլեւ հոգեւոր առումով»,- հավելել է Տոկաեւը։