Ներքին անվտանգության եւ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ  Ռենդի Վիքերսը (Randy Vickers) առանց որեւէ բացատրության հեռացվել է  աշխատանքից: Այս մասին հաղորդել է Spacewar.com-ը:

Գուցե նրա աշխատանքից ազատվելը, որը տեղի է ունեցել հուլիսի 22-ին, կապված է Аnonymous եւ Lulz Security-ի վրա վերջին հաքերական հարձակումների հետ:

Մասնավորապես, կիբեռհանցագործին հաջողվել է ջարդել ԿՀՎ-ի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Սենատի կայքերը:

Մինչեւ նոր տնօրենի ընտրությունը Վիքերսին կփոխարինի գլխավոր տնօրենի տեղակալ Լի Ռոքը (Lee Rock):