Հուլիսի 25-ին Կողբավան-Բագարան ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել էOpel Vektra ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենան վարել է 51-ամյա Խաչիկ Ս.-ն: Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորները` 23-ամյա Տիգրան Ս.-ն ու 10-ամյա Անիտա Դ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























