«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 26-ին ամերիկյան դոլարը շարունակվել է արժեզրկվել, սակայն արժեզրկման տեմպը դանդաղել է: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 364.81 դրամ` երեկվա համեմատ նվազելով 0.09 տոկոսով: Այս տարվա փետրվարից հետո առաջին անգամ է դոլարը բորսայում փոխանակվում 365 դրամից ցածր փոխարժեքով: 

Ընդհանուր առմամբ, այսօր վաճառվել է 1.1 մլն դոլար: Երեկվա համեմատ դոլարի առաջարկի փոխարժեքը բարձրացել է, ինչի հետեւանքով էլ նվազել է պահանջարկը:

Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերում դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում 366-ով: