Հայաստանի հետ որոշակի գործընթաց է ընթանում։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն իրենց առաջին շփումներն են անցկացրել Մոսկվայում՝ Ռուսաստանի ստեղծած պայմանների շնորհիվ։ Անթալիայում կայացած դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում եւս շատ լավ շփումներ են տեղի ունեցել, եւ երկխոսություն է հաստատվել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամենասկզբից աջակցել է այդ գործընթացին, եւ Ադրբեջանը «եւս աջակցում է այդ հարցում»։