Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրարք Կիրիլը հուլիսի 26-ին սկսում է իր եռօրյա այցն Ուկրայինա, որը նվիրված է Ռուսաստանի մկտրության օրվան, տեղեկացնում unian.net-ը: Կիեւում Ռուսաստանի դեսպանատան մոտ Ուկրաինացի ազգայնականների կոնգրեսը կազմակերպում է բողոքի ակցիա` ընդդեմ «ռուսական աշխարհ» գաղափարի, որը կյանքի է կոչում Ռուս ուղղափառ եկեղեցին:

«Ռուս պատրիարք Կիրիլը նորից ժամանում է մեզ մոտ իր` Ուկրաինայում կորսված «ռուսական աշխարհ» հիմնելու գաղափարով, մինչդեռ երկրում բարոյական հեղինակություն է ձերք բերում հենց ուկրաինական եկեղեցական ուղղվածությունը»,- «Կոմերսանտ- Ուկրաինա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է  Ուկրաինայի ազգայնականների կոնգրեսի քարտուղարության ղեկավար Վլադիմիր Մանկոն:

Նշենք, որ Ուկրայինանում հուլիսի 26-ին  տեղի կունենա նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի եւ Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հանդիպումը: