Գիտնականներն ապացուցել են, որ որեւէ մի սարք հնարավորություն չի ընձեռի մարդուն ճանապարհորդել ժամանակի մեջ: Հոնկոնգի տեխնոլոգիաների եւ գիտության համալսարանի ֆիզիկոսներն ապացուցել են, որ այդպիսի երեւակայությունները հակասում են Տիեզերքի ֆիզիկայի օրենքները, եւ, հետեւաբար, անհնարին են:
Physical Review Letters գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրությունում Շենվան Դուն ու նրա գործընկերները հաշվարկել են ֆոտոնի առավելագույն արագությունը եւ եզրակացրել, որ այն չի կարող շարժվել երկրի արագությունից ավելի արագ, ինչը բացառում է ժամանակի մեջ ճանապարհորդելու հնարավորությունը, գրում է Դեբորա Նեթբերնը The Los Angeles Times բլոգում, հայտնում է Inopressa.ru-ն:




























