ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության միջոցներ, անօդաչու թռչող սարքեր եւ այլ զինատեսակներ։
Բայդենը հայտարարել է Ուկրաինային 800 մլն դոլարի չափով նոր օգնության մասին, որը հանգստյան օրերին հաստատված 200 մլն դոլարի հետ, ընդհանուր գումարը վերջին շաբաթվա ընթացքում հասցնում է 1 մլրդ դոլարի:
Նոր փաթեթի շրջանակներում նախատեսվում է զենիթային եւ հակատանկային համակարգերի մատակարարում։ Մասնավորապես՝
800 Stinger զենիթային համակարգեր,
2000 Javelins, 1000 թեթեւ հակատանկային միջոցներ եւ 6000 AT-4 հակատանկային համակարգ,
100 մարտավարական անօդաչու թռչող սարքեր,
100 նռնականետ, 5000 հրացան, 1000 ատրճանակ, 400 գնդացիր եւ 400 որսորդական հրացան,
Ավելի քան 20 միլիոն պարկուճ՝ փոքր զենքերի, նռնականետերի եւ ականանետերի համար,
25000 զրահաբաճկոն, ինչպես նաեւ 25000 սաղավարտ:
Ի լրումն վերը թվարկված զենքերի, Միացյալ Նահանգների նախկին օգնությունն Ուկրաինային ներառում է.
Ավելի քան 600 Stinger զենիթային համակարգեր,
Մոտ 2600 Javelin հակատանկային համակարգ,
«Մի-17» 5 ուղղաթիռ,
Պարեկային 3 նավ,
4 ռադար՝ հակահրետանային եւ անօդաչու թռչող համակարգերին հետեւելու համար,
4 հակահրթիռային ռադիոտեղորոշիչ համակարգեր,
200 նռնականետ եւ զինամթերք,
200 հրացան եւ 200 գնդացիր;
Մոտ 40 միլիոն հրացանի փամփուշտ եւ ավելի քան 1 միլիոն նռնականետային, ականանետային եւ հրետանային փամփուշտ,
70 բարձր շարժունակության բազմաթիրախային անիվավոր մեքենաներ(HMMWV) եւ այլ տրանսպորտային միջոցներ,
Անվտանգ կապ, ռադիոէլեկտրոնային սարքերի հայտնաբերման համակարգեր, զրահաբաճկոններ, սաղավարտներ եւ այլ մարտավարական սարքավորումներ,
Ռազմաբժշկական սարքավորումներ՝ բուժման եւ մարտական տարհանման համար.
Պայթուցիկ զինամթերքի ոչնչացման եւ ականազերծման սարքավորումներ, ինչպես նաեւ արբանյակային պատկերներ եւ վերլուծության հնարավորություններ:
Միացյալ Նահանգները նաեւ օգնում է ուկրաինացիներին լրացուցիչ ավելի մեծ հեռահարության համակարգեր, ինչպես նաեւ այդ համակարգերի համար լրացուցիչ զինամթերք ձեռք բերել:




























