«ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան այսօր` հուլիսի 26-ի գիշերը բախվել է գովազդային վահանակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` ժամը 01.00-ի սահմաններում 26-ամյա Պարույր Ս.-ի վարած «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին բախվել է գովազդային վահանակին: Վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվելէ հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























