Արարատի մարզում հուլիսի 25-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 23.10-ի սահմաններում 37-ամյա Գեղամ Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Լանջազատ գյուղից Ազատի Ջրամբար տանող ճանապարհին բախվել է քարին եւ շրջվել ձորը:
Վթարի հետեւանքով ուղեւորը` 17-ամյա Նվեր Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























