Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը վարակվել է COVID-19-ով, տեղեկացրել է Politico-ն։
Իռլանդիայի վարչապետի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Մեկ օր հետո նա պետք է հանդիպեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Մարտինը Վաշինգտոնում է Սուրբ Պատրիկի օրվա առիթով։ Նրա հանդիպումն ԱՄՆ նախագահի հետ նախատեսված էր հինգշաբթի Սպիտակ տանը։





























