Մարոկկոյում զինվորական-տրանսպորտային C-130 օդանավի կործանման հետեւանքով 78 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Մարոկկոյի պետական հեռուստատեսությանը: Լրատվամիջոցների տվյալներով, երեք մարդ փրկվել է, նրանք մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել: Օդանավում, ընդհանուր առմամբ, եղել է 60 զինվորական, 12 քաղաքացիական անձ եւ անձնակազմի 9 անդամները:
Օդանավը մխրճվել է Գուլիմին քաղաքից ոչ հեռու գտնվող ժայռի մեջ, որը գտնվում է երկրի մայրաքաղաքից 700 կիլոմետր հարավ: Նախաքննություն տվյալներով՝ վթարի պատճառը եղել է վատ եղանակը, մասնավորապես մառախուղը:




























