Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իմաստուն եւ բարեկիրթ միջազգային գործիչ է, այդ պատճառով չի պատասխանում իր մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անթույլատրելի հայտարարություններին, բացատրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մեր նախագահը շատ իմաստուն, հեռատես եւ բարեկիրթ միջազգային գործիչ է եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Պուտինը չի պատասխանում Բայդենին, որը նրան «ռազմական հանցագործ» է անվանել։
«Պարոն Բայդենի նման հայտարարությունները միանգամայն անթույլատրելի են, աններելի»,- ընդգծել է Պեսկովը։





























