Էլեկտրահաղորդակցության գծերի շինարարության ընթացքում, որոնք միավորում են Վրաստանն ու Ադրբեջանը, Վրաստանի Մառնեուլի շրջանի Իլմազլո գյուղում հայտնաբերվել է կնոջ մ. թ. ա 7-րդ դարի գերեզման, հաղորդում է «Գրուզիա online»-ը:

Հնագիտական գտածոն մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ կնոջ դամբարանում կենցաղային իրերից բացի հայտնաբերվել են նաեւ թանկարժեք իրեր` ոսկե մատանիներ ու ականջողեր, ինչը բնորոշ չէ երկաթե դարին: Դա վկայում է հանգուցյալի բարձր ծագման մասին: Ոսկերչական իրերը առանձնանում են նրբագեղությամբ: