2010 թվականի ընթացքում ՀՀ Տնտեսական պաշտպանության մրցակցության հանձնաժողովը կայացրել է տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 107 որոշումներ՝ 2009թ.-ի 31-ի համեմատ:
Այդ 107 որոշումներից 28-ը բողոքարկվել է դատական կարգով, որից 9-ի գծով դատարանը արդեն իսկ կայացրել է որոշումներ՝ հօգուտ Հանձնաժողովի` մերժելով տնտեսվարողների կողմից ներկայացված հայցերը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
2011թ. առաջին կիսամյակում ՏՄՊՊՀ-ը տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 204 որոշում է կլայացրել` 2 անգամ ավելի շատ, քան ողջ 2011-ին: Դատական կարգով բողոքարկվել են ընդամենը 3-ը, որից մեկի գծով արդեն դատարանը կայացրել է որոշում եւ Հանձնաժողովին տրվել է վճարման կարգադրություն՝ տուգանքը բռնագանձելու համար:
Այսպիսով, նշված ժամանակահատվածում դատական կարգով քննված բոլոր գործերի դեպքում Հանձնաժողովի որոշումները մնացել են անփոփոխ. որեւէ դեպքում Հանձնաժողովի կայացրած որոշումները դատական կարգով անվավեր չեն ճանաչվել:



























