ՆԱՏՕ-ն մտադիր է կանգնեցնել Ուկրաինայում պատերազմի հետագա էսկալացիան։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգ, հաղորդում է Reuters-ը։
«ՆԱՏՕ-ն պատասխանատու է՝ այս հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար։ Դա ավելի վտանգավոր կլիներ եւ ավելի շատ տառապանք, մահ եւ ավերածություն կպատճառեր»,- ասել է նա Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Սթոլթենբերգը հավելել է, որ ողջունում է Շոլցի ջանքերը՝ ուղղված պատերազմի դիվանագիտական լուծում գտնելուն։ Նա նաեւ ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումները։
«Սա նախագահ Պուտինի պատերազմն է։ Նա պետք է դադարեցնի պատերազմը, դուրս բերի իր զորքերը եւ բարեխղճորեն զբաղվի դիվանագիտությամբ»,- ասել է Սթոլթենբերգը։





























