Մոսկվայում կայացել են միջգերատեսչական ձեւաչափով ռուս-հայկական խորհրդակցություններ՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ։

ՌԴ ԱԳՆ-ը հայտնում է, որ ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ գնահատականների փոխանակում է տեղի ունեցել։ «Քննարկվել է կենսանվտանգության մասին երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը՝ ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները։ Քննարկվել են համապատասխան խորհրդատվական մեխանիզմի ձեւավորման միջոցով սույն հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հարցեր»։

Միջոցառումը հաստատել է կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։ Նշվել է հետագա սերտ համակարգման եւ կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։