ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «իսկական ավազակ» է անվանել։ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված իր ելույթի ժամանակ Բայդենը Պուտինին անվանել է «արյունոտ բռնապետ, իսկական ավազակ, որն անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ», հաղորդում է NBC News-ը։

«Այժմ Իռլանդիան եւ Մեծ Բրիտանիան․․․միասին կանգնած են արյունարբու բռնապետի, իսկական ավազակի առջեւ, որն անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ․․․Իռլանդիան եւ Միացյալ Նահանգներն աշխատում են միասին: Այժմ նրանք առաջին անգամ անվտանգության խորհրդում են։ Իռլանդիան այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է»,- ասել է Բայդենը։

Նա նաեւ նշել է, որ առաջիկայում հեռախոսազրույց կունենա ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ Նա կատակել է․ «Սին հիշում է ամեն ինչ, ինչ ես ասել եմ»: «Կատակը մի կողմ։ Նա չի հավատում, որ ժողովրդավարությունը կարող է պահպանվել 21-րդ դարում»,- հավելել է Բայդենը։

Բայդենն ասել է, որ աշխարհը բախվել է «պատմության շրջադարձային պահի», որը տեղի է ունենում մի քանի սերունդը մեկ: «Կարծում եմ՝ մենք իրական պայքար ենք մղում ինքնակալության եւ ժողովրդավարության միջեւ, ինչպես նաեւ ժողովրդավարությունները պահպանելու համար»,- ասել է Բայդենը։