Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին, ով հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչական ակտ է իրականացրել՝ խլելով ավելի քան 70 մարդու կյանք, 30 տարվա ազատազրկում է սպառնում:

Առաջին անգամ նորվեգական դատարանը կիրառել է հոդված, որը նախկինում երբեք չի կիրառել: Նորվեգիայում ազատազրկման ամենաբարձր ժամկետը 30 տարին է, որը կիրառվում է մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դեպքում:

Անդերս Բրեյվիկը չի հաշվարկել, որ իրեն կդատապարտեն այդ հոդվածով եւ բանտ կնստեցնեն: Զուսպ նորվեգացիները առաջին անգամ են կիրառում քրեական օրենսգրքի նման խիստ հոդված: