Լեհաստանը կաջակցի Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Այդ մասին այսօր` հուլիսի 26-ին Բաթումիում ասել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
«Վրաստանն ընտրել է զարգացման ճիշտ ուղի, եւ Լեհաստանը կաջակցի նրա ինտեգրմանը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին`տրամադրելով խորհրդատվություն»,- հայտարարել է Կոմորովսկին` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսքով` երկկորղմ համագործակցության առաջնային ուղղությունը պետք է լինի տնտեսությունը, մասնավորապես, փոխադարձ ներդրումները, հայտնում է «Նովոստի- Գրուզիան»:




























