ՌԴ Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում Հայաստանի երկու քաղաքացիների են ձերբակալել, ովքեր դրամական տերմինալներ էին գողանում:
Նրանք գողանում էին խանութներում գտնվող տերմինալները: Լինգի օգնությամբ նրանք բացում էին դռները, վերցնում տերմինալները, դնում բեռնատարի մեջ ու անհետանում դեպքի վայրից, հաղորդում է REGIONS.RU-ն` վկայակոչելով Մոսկվայի մարզի ՆԳ գլխավոր վարչությունը:
Հերթական խանութը, որոնք նրանք այցելել են նույն հանցավոր նպատակով, անվտանգության տեսախցիկներ է ունեցել, որոնք ֆիքսել են մեքենայի համարանիշը:
Ձերբակալվել են Հայաստանի 37 եւ 46 տարեկան քաղաքացիներ: Նրանց մոտից առգրավել են լինգը: Հարուցվել է քրեական գործ:




























