Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն ցանկանում է լրացուցիչ 3.5 միլիարդ կրոն (400 միլիոն դոլար) տրամադրել 2022 թվականին՝ երկրի զինված ուժերի ամրապնդման համար, հայտնում է AP-ն։

Գար Ստյորեն հայտնել է Նորվեգիայի խորհրդարանին, որ գումարը կօգտագործվի «թվային հարձակումների կանխման, զսպման եւ դրանց ցեմ պայքարի կարողության ամրապնդման համար»:

«Սրանք անհրաժեշտ միջոցներ են, քանի որ մենք բախվում ենք ավելի անկանխատեսելի եւ ագրեսիվ ռուսական ռեժիմին»,- ասել է Գար Ստյորեն՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «բարձրացրել է իր միջուկային ուժերի պատրաստությունը։ Դա նպաստում է ավելի մեծ անորոշությանն առանց այն էլ լարված իրավիճակում»։ Նրա խոսքով՝ Նորվեգիան «ՆԱՏՕ-ի աչքերն են հյուսիսում»։