«Ռոսկոմնադզոր»-ը պահանջում է YouTube-ից դադարեցնել սպառնալիքների տարածումը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դեմ:

«Մարտի 18-ին «Ռոսկոմնադզոր»-ը Google LLC-ից պահանջել է անհապաղ դադարեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հասցեին սպառնալիքների տարածումը YouTube վիդեոհոսթինգում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ YouTube վիդեոհոսթինգի օգտատերերը գովազդային հոլովակներ են հեռարձակում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության երկաթուղային հաղորդակցությունն անջատելու կոչերով։ YouTube-ի ադմինիստրացիայի գործողությունները ահաբեկչական բնույթ են կրում եւ սպառնում են Ռուսաստանի քաղաքացիների կյանքին եւ առողջությանը։

Այդպիսի կոչերի տարածումն ակնհայտորեն ցույց է տալիս ամերիկյան Google LLC ընկերության հակառուսական դիրքորոշումը։

«Ռոսկոմնադզոր»-ը կտրականապես դեմ է նման գովազդային արշավներին եւ պահանջում է Google-ից շուտափույթ դադարեցնել հակառուսական տեսանյութերի հեռարձակումը»,- ասվում է գործակալության տելեգրամյան ալիքում։

Նշվում է, որ վերջին շաբաթներին ամերիկյան ՏՏ ընկերությունները, մասնավորապես՝ Meta Platforms Inc.-ը եւ Google-ը, հստակ հակառուսական դիրքորոշում են որդեգրել։ Այս ընկերություններին պատկանող ինտերնետային ռեսուրսներում Ռուսաստանի Զինված ուժերի, ԶԼՄ-ների, հասարակական գործիչների եւ ամբողջ պետության վարկաբեկման նպատակաուղղված արշավ է սկսվել:

«Ռոսկոմնադզոր»-ը բազմիցս նշել է, որ ամերիկյան սոցցանցերը եւ YouTube վիդեոհոսթինգը ն Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումների հարթակ է դարձել։ «Ինտերնետային ռեսուրսների ադմինիստրացիան ընտրել է առճակատման ուղին՝ ակտիվորեն մասնակցելով ՌԴ քաղաքացիների դեմ մարդատյաց կոչերի տարածմանը։ Այդպիդի գործողությունները Meta Platforms Inc.-ի եւ Google-ի ոչ միայն խախտում են Ռուսաստանի օրենսդրությունը, այլեւ հակասում բարոյականության համընդհանուր նորմերին»։