Լատվիան, Էստոնիան եւ Լիտվան ընդհանուր տասը ռուս դիվանագետ են արտաքսել են, հայտնել են բալթյան երեք երկրների արտաքին գործերի նախարարությունները, փոխանցում է Reuters-ը։

Լիտվան չորս դիվանագետ է արտաքսել, իսկ Լատվիան եւ Էստոնիան՝ երեքական։

Դիվանագետները համակարգված կերպով արտաքսվել են «իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին հակասող գործողությունների պատճառով եւ հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիան»,- թվիթերում գրել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագետներին արտաքսել է «Էստոնիայի անվտանգությունն ուղղակիորեն եւ ակտիվորեն խաթարելու եւ Ռուսաստանի ռազմական գործողություններն արդարացնող քարոզչություն տարածելու համար», ասվում է Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Լիտվան հայտարարել է, որ արտաքսումն իրականացվել է «որպես Ուկրաինայի հետ համերաշխության նշան»։