ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը պնդում է, որ Ուկրաինայում չեն եղել լաբորատորիաներ, որտեղ ռազմական կենսաբանական հետազոտություններ են անցկացվել։

«Ուկրաինան չունի ռազմական կենսաբանական ծրագիր։ Ուկրաինական ռազմական կենսաբանական լաբորատորիաներ ոչ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, ոչ էլ որեւէ այլ վայրում չկան»,- ուրբաթ օրը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում ասել է նա:

Դիվանագետը Ուկրաինայում ռազմական կենսաբանական ծրագրի եւ ԱՄՆ-ի հետ դրա գործունեության կապի մասին Ռուսաստանի տրամադրած տվյալները «դավադրության տեսություն» է անվանել։