Լուսնի հակառակ կողմում շուրջ 800 մլն տարեկան անսովոր հրաբուխներ են հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է Space.com պորտալը, LRO զոնդը Կոմպտոնի եւ Բելկովիչի հրվանդանների արանքում «կասկածելի» գոյացություններ է նկատել։ Այդ գոյացություններն իրենցից գմբեթաձեւ օբյեկտներ են ներկայացնում։

Գմբեթաձեւ գոյացությունների հիմքերի լայնությունները տատանվում են 800 մետրից 5 կիլոմետրի միջեւ, իսկ բարձրությունը հասնում են 6 կիլոմետրի։ Գիտնականների կարծիքով, այդ օբյեկտները ձեւավորվել են այն ժամանակ, երբ լավան դուրս է եկել Լուսնի մակերես եւ սառել։