Սատուրնի վրա ջուրը գոյանում է Էնցելադից: Դա պարզել է տիեզերական «Գերշել» աստղադիտակը, որը «տեսել է» Սատուրնի արբանյակ Էնցելադից վայրկյանում 250 կգ ջրային գոլորշու արտահոսքը տարածության մեջ:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Եվրոպական տիեզերական գործակալությանը (ESA), ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սատուրնի շուրջ ձեւավորվում է ջրի շրջան` մոլորակի տրամագծից 10 սմ-ով ավելի լայն շրջագծով: 

Էնցելադը շարժվում է այդ շրջանի ներքին եզրի երկայնքով եւ համալրում է ջրային պահուստները: Գիտնականների գնահատմամբ` արբանյակի արտանետած ջրային  գոլորշու ընդհանուր ծավալի 3-5 տոկոսը թափանցում է Սատուրնի մթնոլորտ: Այսպիսով, Էնցելադը  Արեգակնային համակարգի միակ արբանյակն է, որն ազդում է իր «ծնողի» քիմիական բաղադրության վրա: