Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով մայրաքաղաքում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:
Նշենք, որ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը իր տելեգրամյան ալիքում հայտնել էր, որ Ստեփանակերտում տեղացած ձյան բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի, հանրապետության այլ տարածքներում ավելի շատ է ձյուն տեղացել:











