Անհրաժեշտ է, որ երկիր մուտք գործող ճանապարհորդները պատվաստանյութի երկու չափաբաժին ստացած լինեն եւ կորոնավիրուսի արժանահավատ թեստ անցնեն, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, տեղեկացնում է Mehr-ը։

Շաբաթ օրը ելույթ ունենալով Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային նպատակային խմբի նիստում՝ Ռաիսին ընդգծել է պետական քաղաքականության եւ բնակչութան համագործակցության դերը հոսպիտալացումների եւ մահերի թվի կրճատման գործում:

Իրանի նախագահը նշել է, որ COVID-19-ը հասարակության մեջ ոչ մի դեպքում չպետք է որպես նորմ դիտարկվի։

Իր ելույթի մեկ այլ հատվածում Ռաիսին անդրադարձել է ներքին եւ արտասահմանյան ուղեւորությունների հարցին ու առողջապահական կանոններին հետեւելու անհրաժեշտությանը եւ ասել է. «Անհրաժեշտ է, որ երկիր մուտք գործող ճանապարհորդները պատվաստանյութի երկու չափաբաժին ստացած եւ կորոնավիրուսի հուսալի թեստ անցած լինեն»։