Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում Ֆրանսիայի արտգործնախարարը իր երկու գործընկերներն էլ հայտնել է, որ Ֆրանսիան, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր պատրաստ է ջանքեր ներդնել՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ ՝ Ժան-Իվ Լը Դրիանը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում ընդգծել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորությունը և տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների Փարիզի պատրաստակամությունը։

 Լը Դրիանը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին տեղում լարվածության առնչությամբ և կոչ է արել գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ այն նվազեցնելու ուղղությամբ։