«Կոնվերս–բանկի» Նոր Նորքի մասնաճյուղի վրա մարտի 29-ին ավազակային հարձակում գործած ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի նախկին պետ, կապիտան Արթուր Հակոբյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, տեղեկացնում է «ՀԺ»-ն։
Գործի նյութերով Արթուր Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար եւ խնդրել է իր նկատմամբ որքան հնարավոր է մեղմ վերաբերվել։ Համաձայն վկաների ցուցմունքների, 2011թվականի մարտի 26–ին Ա. Հակոբյանը զանգահարել եւ 100.000 ՀՀ դրամ խաղադրույք է կատարել Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային խաղի վրա եւ պարտվել։ Հենց այդ գումարը վճարելու համար էր նա գնացել ավազակային հարձակման։ Հակոբյանին սպառնում էր մինչեւ 15 տարվա ազատազրկում։




























