ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի եւ փակ ճանապարհներ:
Միջշրջանային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են, բարձր լեռնային գոտիներում` փակ, տեսանելիությունը` ցածր։
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածում առկա է մերկասառույց։
Փակ է նաև Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։
Գիշերվանից կատարվում են մաքրման աշխատանքներ, միաժամանակ ձյան տեղումները չեն դադարում։ Այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին` ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, անհրաժեշտության դեպքում` կիրառել անվաշղթաներ




























