Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում դժվարություններ կան, սակայն չկան սկզբունքային տարաձայնություններ երկու եղբայրական ուղղափառ եկեղեցիների միջեւ: Այս մասին հայտարարել է Հայան Ռուսիո պատրիարք Կիրիլը, հաղորդում է Ռուս ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությունը:

Պատրիարք Կիրիլը հույս է հայտնել, որ «հենց ուղղափառ եկեղեցիները, որպես հոգեւոր լոկոմոտիվներ, կօգնեն հաղթահարել միջպետական հարաբերություններում առկա դժվարությունները»:

«Թերեւս, ոչ մի այլ ուղղափառ եկեղեցու հետ մենք այդքան ինտենսիվորեն պատվիրակություններ չենք փոխանակում, մասնակցում միմյանց տոնակատարություններին ու բանակցում, որքան վրացական եկեղեցու հետ»,- ասել է նա:

Նշենք, որ Կիեւում հուլիսի 2-ին պատրիարք Կիրիլը հանդիպել է Վրաց պատրիարք Իլյա Բ-ի հետ: Այսօր` հուլիսի 27-ին Կիեւի Վլադիմիրյան բլրի վրա Կիրիլը, Իլյա Բ-ն եւ Կիեւի մետրոպոլիտ Վլադիմիրը տոնական միջոցառում կանցկացնեն: