Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է №2124-IX (գրանցում՝ №7145) հրամանը «Ուկրաինայի Քրեական օրենսգրքում եւ Ուկրաինայի այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին՝ այն հանգամանքները սահմանելիս, որոնք բացառում են արարքի քրեական անիրավաչափությունը եւ մարտական իմունիտետ են ապահովում ռազմական դրության ռեժիմի գործողության պայմաններում», տեղեկացրել է Укринформ-ը՝ հղում կատարելով Գերագույն ռադայի մամուլի ծառայությանը։

Մասնավորապես,  օրենքը սահմանում է իրավական պաշտպանություն Ուկրաինայի պաշտպանությանը մասնակցած ռազմական հրամանատարության, զինծառայողների, Ուկրաինայի ԶՈւ-ի Տարածքային պաշտպանության ուժերի կամավորականների, իրավապահ մարմինների աշխատակիցների, այն անձանց համար, որոնք նախատեսված են «Ուկրաինայի պաշտպանությանը քաղաքացիական անձանց մասնակցության ապահովման մասին» օրենքում՝ «մարտական իմունիտետ» հասկացության ամրապնդման միջոցով, Քրեական օրենսգրքի ընդհանուր մասում ամրագրելով քրեական պատասխանատվությունից ազատման ինստիտուտը։

«Մասնավորապես, խոսքը քրեական պատասխանատվությունից ազատման մասին է Ուկրաինայի դեմ զինված ագրեսիան հետ մղելու կամ զինված հակամարտությունը վերացնելու ժամանակ անձնակազմի, մարտական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի կորստի, զինված կամ այլ ուժի հետեւանքների, ինչպես նաեւ Ուկրաինայի պաշտպանության այլ խնդիրների դեպքերում՝ զենքի (սպառազինության) որեւէ տեսակի կիրառմամբ, որոնք պլանավորման եւ այդ գործողությունների կատարման ժամանակ անհնար էր կանխատեսել՝ խելամիտ զգուշավորության հաշվառմամբ, կամ որոնք համարվում են արդարացված ռիսկ՝ բացի օրենքների եւ պատերազմի կամ զինված ուժերի կիրառման սովորություններըի խախտելու դեպքերի, որոնք սահմանված են միջազգային պայմանագրերով, եւ որոնց պարտադիր լինելու համաձայնությունը տրված է խորհրդարանի կողմից»,- նշել է լրատվական գործակալությունը։

Ինչպես տեղեկացրել է Укринформ-ը, մարտի 15-ին Գերագույն ռադան ընդունել է օրենքն «Ուկրաինայի Քրեական օրենսգրքում եւ Ուկրաինայի այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին՝ այն հանգամանքները սահմանելիս, որոնք բացառում են արարքի քրեական անիրավաչափությունը եւ մարտական իմունիտետ են ապահովում ռազմական դրության ռեժիմի գործողության պայմաններում»։ Այդ որոշման օգտին քվեարկել է 344 պատգամավոր։