Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին իրանական արտադրության մեկ շարժիչով օդանավը է նվիրել, հաղորդում է թուրքմենական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է CA-NEWS-ը, հուլիսի 25-ին Fajr-3 օդանավը վայրէջք է կատարել Աշխաբադի միջազգային օդանավակայանում:

Բերդիմուհամեդովն այս նվերն ստացել է մարտին` Թեհրանում, որտեղ Թուրքմենիայի նախագահն այցելել էր մասնակցելու Նովրուզի տոնակատարություններին: