Հայաստանի իշխանությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու համար։ Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս մասին մարտի 21-ին «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա շտապեց հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նման մանդատ չունի։ «Մի՞թե իշխանությունը չէ հասկանում, որ Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելով՝ անդառնալի սխալ է թույլ տալիս, թե՞ հերթական անգամ որոշել են սպասարկել ադրբեջանական օրակարգը»,- ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է գործող իշխանության քաղաքականությունը փոխելուն։ «Հասարակության թիկունքում չպետք է լինեն գաղտնի պայմանավորվածություններ»,- եզրափակեց Վանեցյանը։