Օտարերկրյա հետախուզական ծառայությունները կարող են անօրինական միգրացիան օգտագործել ի վնաս Ռուսաստանի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի փորձագետներին։

Փորձագետների խոսքով՝ միգրանտների օգնությամբ հատուկ ծառայությունները կարող են դիվերսիոն գործողություններ իրականացնել երկրում։ Օրինակ՝ անօրինական միգրացիան դիտվում է որպես ահաբեկչության գաղափարախոսության տարածման սպառնալիք։

«Փորձագետները մտահոգություն են հայտնել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից՝ ի վնաս Ռուսաստանի, անօրինական միգրացիայի օգտագործման վերաբերյալ», - ասվում է ՌԴ ԱԽ-ի տարածած հաղորդագրության մեջ: