Երեւանում այսօր` հուլիսի 27-ին Մարշալ Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱՍ Կոմֆորտ» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի Տ 5614 համարահիշի եւ BMW-X-5 մակնիշի 39 ՏՎ 999 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ երեք ուղեւորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























