Չինաստանը նոր միլիարդատերեր, հատկապես՝ կին միլիարդատերեր է «արտադրում» շատ ավելի արագ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, հայտնում է Axios-ը։

ԱՄՆ-ը, որը մեծ տարբերությամբ երկրորդ տեղում է, արտադրում է միլիարդատերեր եւ շատ ավելի գլոբալ ազդեցություն ունեցող ընկերություններ: Չինաստանը եւ ԱՄՆ-ը միասին արտադրել են աշխարհի «հայտնի» միլիարդատերերի 55 տոկոսը, համաձայն Hurun-ի հարուստ մարդկանց 2022թ․ համաշխարհային ցուցակի:

Չինաստանում միլիարդատերերն ավելի շատ են՝ 1133, ԱՄՆ-ում՝ 716: Ամենաշատ միլիարդատերեր ունեցող երեք քաղաքներն այժմ Չինաստանում են, Շենժենը շրջանցել է Նյու Յորքին՝ երրորդ տեղը զբաղեցնելով:

Սակայն ամերիկացի միլիարդատերերը նախկինի պես ավելի հարուստ են, քան չինացիները։ Նրանք վերահսկում են աշխարհի բոլոր «հայտնի միլիարդատերերի» ընդհանուր կարողության մոտ 32 տոկոսը, մինչդեռ չինացի միլիարդատերերին բաժին է ընկնում այս հարստության մոտ 27 տոկոսը։

Ըստ Hurun Report-ի նախագահ եւ գլխավոր հետազոտող Ռուպերտ Հուգեւերֆի, «իսկական տնտեսական հզորությունը» ավելի լավ չափվում է ընկերությունների ունեցվածքով, քան հարուստների: Եվ այստեղ ԱՄՆ-ը հսկայական առավելություն ունի։

Նրա խոսքով՝ ԱՄՆ չորս խոշորագույն ընկերությունների՝ Apple-ի, Microsoft-ի, Amazon-ի եւ Alphabet-ի համատեղ շուկայական կապիտալիզացիան համարժեք է Չինաստանի 500 ամենաթանկ ոչ պետական ընկերությունների կապիտալիզացիային:

Չինաստանում մեծ գումարների հետեւում կանգնած են անշարժ գույքը, արդյունաբերական ապրանքները եւ առողջապահությունը:

ԱՄՆ-ում ապրող առաջատար միլիարդատերերի հարստությունը հիմնականում գալիս է համաշխարհային տեխնոլոգիական մատակարարներից, ինչպես նաեւ ֆինանսական ծառայություններից եւ զվարճանքներից:

Աշխարհի ամենահաջողակ, ինքնուրույն հաջողության հասած կին միլիարդատերերի 60-70 տոկոսը չինացիներ են, եւ այս ցուցանիշը կայուն է մնացել վերջին 16 տարիների ընթացքում: