Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բանակցություններում փոխզիջումները վերջնականապես կորոշվեն համաուկրաինական հանրաքվեով։ Այդ թվում՝ Դոնբասի եւ Ղրիմի ժամանակավոր օկուպացված տարածքների անվտանգության երաշխիքների հարցերը։ Այս մասին նախագահը հայտարարել է «Սուսպիլնի»-ին տված հարցազրույցում։
«Իսկ պատասխանը շատ պարզ է: Մենք բոլորս արդեն հասկանում ենք: Մեզ չեն ընդունում ՆԱՏՕ, քանի որ վախենում են Ռուսաստանից։ Ահա եւ վերջ: Եւ մենք պետք է հանգստանանք եւ ասենք, որ «լավ՝ անվտանգության այլ երաշխիքներ»։ Կան ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք ցանկանում են անվտանգության երաշխավոր լինել, որոնք, ցավոք, չեն կարող մեզ 100 տոկոսանոց անդամակցություն ապահովել, բայց պատրաստ են անել այն ամենը, ինչ պետք է աներ դաշինքը, եթե մենք դաշինքի անդամ լինեինք։ Եւ կարծում եմ, որ դա նորմալ փոխզիջում է»,- հավելել է նա։
Զելենսկու խոսքով՝ անվտանգության երաշխիքների հարցերում ուշադրության կենտրոնում կլինեն սահմանադրական փոփոխություններն ու ուկրաինական օրենսդրության մեջ փոփոխությունները:





























