Ազգային ժողովի նիստին կքննարկվի իրավիճակը Ղարաբաղում: Քննարկումը կանցկացվի փակ դռների հետեւում։
Նախաձեռնության հեղինակը խորհրդարանական ընդդիմությունն է՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների։ Նրանք դիմել էին Ազգային ժողովի նախագահին «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում, սպառնալիքները եւ անհետաձգելի միջոցառումները» թեմայով հրատապ խորհրդակցություն անցկացնելու առաջարկով։
Ընդդիմությունը կարեւոր համարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությունը, ովքեր պետք է զեկույցներով հանդես գան։ Բացի այդ, ընդդիմությունը նշեց նաեւ Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորների ներկայության անհրաժեշտությունը, որոնք դեռ Երեւանում են։
Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը։





























