Գերմանիայի ոստիկանությունը ռեյդեր է անցկացնում՝ կապված քաղաքական գործիչների դեմ ատելություն պարունակող հաղորդագրությունների հետ։ Ամբողջ երկրում հարցաքննել ավելի քան 100 կասկածյալ, հայտնել են դատախազները, հաղորդում է AP-ը:

Ֆրանկֆուրտի դատախազությունը եւ Դաշնային քրեական ոստիկանության վարչությունը հայտնել են, որ խուզարկություններն իրականացվել են սոցիալական ցանցերում հանցավոր բովանդակության ավելի քան 600 գրառումների վերլուծության արդյունքում: Հետաքննությունը հիմնված է  անցյալ տարի ընդունված օրենքի վրա, որը խիստ պատիժներ է նախատեսում «քաղաքական կյանքում» մարդկանց զրպարտության եւ վիրավորանքի համար։

Դատախազները չեն նշել ռեյդերի արդյունք դարձած գրառումները, սակայն նշել են, որ հետաքննությունը վերաբերում է Գերմանիայի ազգային խորհրդարանում ներկայումս գործող բոլոր կուսակցությունների քաղաքական գործիչների դեմ գրառումներին, եւ նրանց երկու երրորդը կանայք են: Գրառումները ներառել են վիրավորանքներ երկրում հայտնի քաղաքական գործիչների հասցեին, ինչպես նաեւ կեղծ մեջբերումներ, որոնք,  կարծես, նպատակ են ունեցել վարկաբեկել նրանց։