Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ երկիրը սառեցրել է ռուս օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրոյի չափով ակտիվները, որոնք հայտնվել են ԵՄ պատժամիջոցների տակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պատժամիջոցները, որոնք մենք համաձայնեցրել ենք մեր գործընկերների հետ, նպատակ ունեն Ռուսաստանի կառավարությանը ստիպել դադարեցնել ռազմական գործողությունները եւ լրջորեն նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- բացատրել է Դրագին:
Նա նշել է, որ Իտալիան կարողացել է ցույց տալ թե՛ Հյուսիսատլանտյան դաշինքի, թե՛ Եվրամիության միասնությունը։
«Այդ պատժամիջոցները ծանր հարված են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, ֆինանսական շուկաներին եւ նախագահ Պուտինին մոտ գտնվող մարդկանց»,- ասել է Դրագին։





























